28 Նոյեմբերի, Saturday, 2020
KFC

Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

978808

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք »։  Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  Associated Press-ին տված հարցազրույցում՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ապա «միակ հաղթողը կլինի համավարակը»: 

Գուտերեշը նշել է, որ նույնը կարելի է ասել Լիբիայի, Եմենի, Սիրիայի, Աֆղանստանի, աֆրիկյան Սահել շրջանի եւ այլ հակամարտությունների մասին:

«Ես այստեղ եմ՝ նրանց բոլորին կոչ անելու հասկանալ, որ պատերազմում անհնար է հաղթել»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը` հավելելով. «Միակ ճանապարհը ուժերը միավորելն է` զինադադարի, քաղաքական բանակցությունների եւ COVID-ի դեմ հաղթանակի համար: Եթե ոչ, ապա միակ հաղթողը համավարակն է»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ