20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էս աղետի վերջը տվեք,իրենք ուժեղ են,դիմացկուն են,բայց ես եմ թույլ… Հռիփսիմե Առաքելյան

Գիտեք,ես ուժեղ չեմ,իրոք,շատերն ինձ համարում են ուժեղ մարդ,բայց ես՝ուժեղ չեմ,ես ուժեղ չեմ,երբ տեսնում եմ քեռուս աղջկան,որը Մարտակերտից բնավեր եկել ու հանգրվանել է Վանաձորի հյուրանոցներից մեկում ու ինձ զգոն լինելու հորդոր է անում։Ես ուժեղ չեմ՝ երբ իմ երեխեքը,որ չգիտեն հրթիռն ու ԱԹՍ֊ն ինչ է,ցանցառ վիճակով ապրում են,իսկ նույն քրջոս երեխեն,լինելով սոսկալի տրամաբանված ու իմանալով բոլոր զինատեսակներն ու էդ կրակների տակ մի կերպ Երևան հասած՝ իմ երեխեքի մասին ինձ հույս է տալիս՝ դե լավ իրանք խոխեք են,կզնվում իլ( մի ջղայնացի), էն դեպքում,որ ինքը իմ աղջկանից տարիքով փոքր է։Ես վախենում եմ քրոջս աղջկա մոտ լացեմ,հուզվեմ,որովհետև ինքն ինձ կնախատի տկար լինելուս մեջ ու կզարմանա,որ 41 տարեկանում կարամ հեծկլտամ,երբ իրա քեռիները՝ եղբայրներս, Մարտակերտի ԱԻՆ֊ում են էս պահին աշխատում,իսկ քեռուս թոռը՝ շտապ օգնությունում դիակներ ու վիրավորներ է տեղափոխում։Ես երևի շատ թույլ մարդ եմ,որ անիմաստ նյարդեր եմ բորբոքում ու իրենց՝ իմ սարսափելի մեծ ջանքերով զսպված լացով՝ ջղայնացնում եմ,որովհետև իմ ախպերներն արդեն ֆիքսել են,թե երբ է Մարտակերտում 15 րոպե հրթիռակոծումը դադարում ու էդ ընթացքում թափով վազում են տուն՝ լողանում ու շոր փոխում։Ես ոչ մեկ եմ,ես վախկոտ,անկապ Երևանում ապրող մեկն եմ,որ ամեն բան կինոներ նայելով է պատկերացնում։Էս աղետի վերջը տվեք,իրենք ուժեղ են,դիմացկուն են,բայց ես եմ թույլ…………

Գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ