27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրությունները պետք է լինեն իրենց ժամանակին, ֆորսմաժորային իրավիճակներ պետք չեն. Արսենյանը` հանրահավաքից ու եռյակից

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ  նախագահ Գուրգեն Արսենյանն անդրադառնում է եռյակի հանրահավաքներին, իշխանափոխության հնարավորությանը, հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին:

Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում եռյակի մարզային հանդիպումները:

-Գնահատականը հետևյալն է՝ քաղաքական կառույցներն իրականացնում են քաղաքական գործընթաց, որի համար ընդունված և ճանաչված գործիքներից մեկը նաև հանրահավաքներն են, երբ քաղաքական գործիչներն իրենց տեսակետները ներկայացնում են հանրությանը: Ընդունվել է այդ մոդելը, որը ներկայացնում է հանրության հետ քաղաքական միավորների կապը, այսինքն՝ դա միակողմանի չէ, երկկողմանի է, հանրությունն էլ իր մտորումներն է ասում: Դա նորմալ է քաղաքակիրթ հասարկությունների համար: 

Հիմա մի քանի մարզային հանդիպումներից, հասարակության մտորումներից ի՞նչ հասկացաք, որո՞նք են նրանց ակնկալիքները:

 -Հասարակության հետ շփման ժամանակ մի քանի գործոն կա, որով դու հասկանում ես, որ քո առաջ քաշած հարցադրումները հասարկության ուշադրության կենտրոնում են: Օրինակի համար նման գործոն է քո օրակարգով հանրահավաքին մասնակիցների քանակը: Եթե մասնակիցների քանակը շատ է, դա նշանակում է, քո օրակարգում դրված հարցը շատ մարդու է հուզում:

Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ լինում են հանրահավաքներ, որ ավտոբուսներով այդ մարդկանց բերում են, լինում են հանրահավաքներ, որ մարդկանց չեն թույլատրում հանրահավաքին մասնակցել:

Ես ձեզ տեղեկացրեցի իմ տեսակետը: Եթե դուք հաշվի եք առնում, հաշվի առեք:

Իշխանափոության ազդակներ ժողովրդից ստանում եք, ցանկանո՞ւմ են իշխանափոխություն:

-Ժողովուրդն իշխանափոխություն ցանկանում է վաղուց, որովհետև այն համակարգը, որի մեջ մենք գործում ենք, այն համակարգը, որ այսօր կա Հայաստանում` որևէ նորություն, թարմ շունչ, իմպուլս չի հաղորդել ոչ հասարակական, ոչ տնտեսական, ոչ քաղաքական կյանքում: Տեղի է ունենում լճացման պրոցես, որին ականատես են բոլորը, և ցանկացած երկրում այդ իշխանափոխության պրոցեսը պետք է լինի պարբերաբար, այդ ժամանակ իշխանություն իրականացնողները չեն լճանում ու մեծամտանում, չեն սկսում արհամարհել այն մարդկանց, ովքեր տվել են իշխանության իրավունքն իրենց, այլ հերթականությամբ իրականցնում են իշխանություն, ընդդիմություն, և բարձրանում է երկրի կառավարման մակարդակը: Դրանից միայն օգուտ է բերում երկրին:

Իսկ ի՞նչն եք ինչո՞վ ուզում փոխարինել, եթե ցանկանում եք այդ ցիկլը նորմալ աշխատի , ի հակակշիռ գործող ուժի ի՞նչ է առաջարկում եռյակը:

 -Առաջարկում է ընդամենը փոփոխություն , նոր քաղաքական վիճակ, նոր քաղաքական ղեկավարներ:

Պարոն Արսենյան, հոկտեմբերի 10-ին եռյակի հրավիրած հանրահավաքին հնարավո՞ր է իշխանափոխություն:

-Ես նոր ասացի` իշխանափոխության գործընթացը սկսվում է իշխանությունների համապետական ընտրությունների միջոցով, իշխանության մարմինների ձևավորման հաջորդ օրը: Ձևավորվեցին այս ընտրութունները, հաջորդ օրը իշխանափոխությունը սկսվում է, հասարակության հետ աշխատանք, գործունություն, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ երբ ձևավորում են իշխանություն՝ ընտրեն քեզ: Դրանով է սկսվում իշխանափոխության գործընթացը՝ հիշեք դա:

Այսինքն՝ հիմա դո՞ւք պատրաստվում եք հերթական համապետական ընտրություններին:

 -Համապետական ընտրություններին ցանկացած քաղաքական կառույց պատրաստվում է ցանկացած համապետական ընտրություների հաջորդ օրը: Դա մշտական պրոցես է:

 Այդ դեպքում արդյո՞ք թյուրիմացության մեջ չեք դնում ժողովրդին: Հարթակից բոլորովին այլ կոչեր են հնչում, հետո էլ ասում եք, որ ընտրությունների միջոցով է իշխանափոխություն կատարվում:

 -Ես որևէ մեկին թյուրիմացության մեջ չեմ գցում և հետևություններ անելուց եղեք ավելի անաչառ: Ես շարադրում եմ իմ տեսակետը, որը որ մտածող, հասկացող, նորմալ մարդկանց համար է: Այլ վարկածները դաունների համար է, իսկ Գուրգեն Արսենյանը չի զբաղվում դաուններին վարկածներ առաջարկելով: Ինչ վերաբերում է ձեր հետևություններին, դրանք ձեր ենթարդություներ են, իմը չեն:

 –Այլ կերպ Գուրգեն Արսենյանի տեսակետը տարբերվո՞ւմ է եռյակի տեսակետից:

-Ես իմ տեսակետներն են հայտնում, իսկ քաղաքական գործընթացները, որի մասին ձեզ ասացի, կրկնում եմ, հանրահավաքները դրանք քաղաքական գործընթացի մասն է, մեկը մեկին չի հակասում և մի փորձեք արհեստական հակասություններ գտնել: 

Իսկ արտահերթ ընտրութունների հավանականաութուն տեսնո՞ւմ եք:

 -Ես և քաղաքական գործիչ և որպես անհատ և որպես ”Միավորված աշխատաքնային կուսակցության” նախագահ արտահայտվել եմ, որ դեմ եմ արտահերթ ընտրություններին: Արտահերթ ընտրությունները դա ֆորսմաժորային վիճակ է երկրում, իսկ Հայաստանի համար ֆորսմաժորային վիճակներն իսկապես վտանգավոր են, որովհետև Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական, տարածաշրջանային մի իրավիճակում, որ իրեն ֆորսմաժորային վիճակներ պետք չեն, ու այդ ֆորսմաժորային իրավիճակների հետագա կառավարումը կարող է դառնալ անհնար և դուրս գա բոլոր պատկերացված վիճակներից: Արսենյանը գտնում է, որ ընտրությունները պետք է լինեն իրենց ժամանակին և դա իրականացնեն իշխանությունները, բայց չի բացառում ֆորսմաժորային իրավիճակները, այնպես որ իմ ցանկություններն ու իրականութունը կարող է չհամընկնեն:

– Իսկ տպավորություն է, որ ԲՀԿ-ն հակված չէ գնալ իշխանափոխության, քանի որ հարթակից ելույթները տարբերվում են, եթե ՀԱԿ-ը և ”Ժառանգությունը”, ավելի կոշտ շետադրումներ են անում, ԲՀԿ-ն ավելի շատ խոսում է տնտեսական խնդիրներից:

-Մեկը մյուսին չի հակասում, որովհետև եթե մի միավորումն ասում է ”Սերժիկ հեռացիր”, մյուսն էլ խոսում է տնտեսական խնդիրներից, դա չի տարբերվում, քանի որ այդ տնտեսական խնդիրների համար այդ նույն մարդիկ են պատասխանատու, որ վիճակը վատ է:

Այսինքն՝ դուք ավելի շատ գործող իշխանությանը համոզելու հեռանալու կողմնակից եք: Մեր երկրի դեպքում համոզելով հնարավո՞ր է իշխանափոխություն:

-Մարդիկ պետք է հասկանան, որ սա իրենց հայրենիքն է և չպետք է արատավորեն այն, որտեղ ծնվել են իրենց պապերը, հայրերը և ապրելու են երեխաներն ու թոռները: Մի արատավորեք, մի պղծեք հայության միակ հայրենիքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ