20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լապշին. Խայտառակված Ալիևի հետ կապված տրագիկոմեդիան շարունակվում է

Իլհամ Ալիևի հետ կապված տրագիկոմեդիան շարունակվում է։ Հիշեցնենք՝ նա շտապել է հայտարարել, որ ադրբեջանցիները վերցրել են Հադրութը, ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Չորս օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հադրութը վերցված է, այն դեպքում, երբ դա սուտ էր, և, Ալիևի համար ցավոք, քաղաքը ոչ միայն չէր գրավվել, այլ այնտեղ էին ռուսական հեռուստաալիքների մի քանի նկարահանող խմբեր, որոնք տեղից ռեպորտաժներ էին պատրաստում:

«Այսպիսով, ակնհայտ է դարձել, որ Ալիևին պարզապես հիմարացնում են իր իսկ գեներալները, որոնք ապատեղեկացնում էին պետության ղեկավարին ռազմաճակատի իրավիճակի մասին: Հոգեբանական բարդույթ և մոլուցք: Նրա համար կարևոր է Ադրբեջանի դրոշը տեղադրել հենց Հադրութում, լուսանկարել այն և, ըստ էության, վերջ։ Դրանից հետո կարելի է խայտառակ կերպով փախչել Հադրութից և վերջ տալ պատերազմին: Սկզբունքի հարց է», – ասել է Լապշինը:

Ըստ բլոգերի՝ պետության ղեկավարը լիովին անտեսում է այն փաստը, որ իրենք հիմա Հադրութի կարիքը չունեն:

«Բայց ոչ: Նա մահվան է ուղարկում իր հազարավոր զինվորների, նա կպարտվի պատերազմում, բայց նրա համար կարևոր է անձամբ ապացուցել Սեմյոն Պեգովին, որ դրոշը կլինի այնտեղ, որտեղ նա խոստացել է իր ելույթում: Եթե ես լինեի Պեգովի տեղը, կմտածեի, թե ինչպես օգտվել Ադրբեջանի և անձամբ Ալիևի գործողություններից՝ ելնելով սեփական շահերից, քանի որ նրանք այդքան շատ ռեսուրսներ են ծախսում իր վրա: Այժմ Պեգովի դեմ գործ հարուցելու մասին ադրբեջանցիների չմտածված որոշման պատճառով կարելի է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում ռազմական լրագրության սահմաններից: Թշնամու սխալը պետք է ամբողջությամբ օգտագործել», – գրել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ