27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անկարան ուշադիր հետեւում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ զարգացումներին

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասապանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի վերաբերյալ հայտարարությունը հավանաբար քաղաքական շարժառիթներ ունի, գրում է ‘Երկրամասը”:

“Քանի որ ընտրությունների ժամանակ Օլանդի հավաքած ձայների թիվը մոտ էր նրա չհավաքած ձայների թվին, հավանաբար նա մտադիր է ընդարձակել իր քաղաքական դաշտը: Ցանկացած գործողությանը հետեւում է որոշակի արձագանք: Թուրքիայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նախկինում էլ էր պարզ”,-հայտարարել է Բաղըշը` հավելելով, որ Թուրքիան այժմ կվերահսկի Ֆրանսիայի քայլերը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւս մեկնաբանություն է արել Օլանդի հայտարարության վերաբերյալ`  նշելով, որ այսուհետ Անկարան ուշադրությամբ կհետեւի օրինագծի հաստատման գործընթացին:  Գյուլը մասնավորապես հայտնել է. “Թուրքիան չի գործի` հիմնվելով անհիմն լուրերի վրա: Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ մենք ընդգծել ենք երկկողմ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտությունը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ