27 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Աննա Հակոբյանը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ռանչպարում ապաստանած արցախցիներին

1031050

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը:

Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ:

Աննա Հակոբյանը շրջել է համայնքում, այցելել բնակարաններ, զրուցել Արցախից ժամանած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց բնակության ու կեցության  պայմաններին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ