27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Նարիշկինը հայտարարել է Ղարաբաղ մի քանի հազար գրոհայինների տեղափոխման մասին

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Ըստ ԱՀԾ-ում առկա տվյալների՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ Համզայիղ», «Սուլթան Մուրադիղ», նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին՝ մենք խոսում ենք հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին, որոնք փող աշխատելու ակնկալիքներ ունեն ղարաբաղյան նոր պատերազմում», – ասվում է Նարիշկինի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՀԾ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:

Նարիշկինն ընդգծել է.

«Մենք կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ հակամարտության կողմերն, ի վերջո, կհրաժարվեն ուժի գործադրումից և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»:

«Սակայն մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հավաքատեղի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ՝ Ռուսաստան», – ասել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ