26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բանկն իր բիզնեսն է անում, իսկ քաղաքացին` զրկվում բնակարանից. ԴԱՀԿ-ն մտադիր է խնդիրը լուծել /վիդեո/

ԴԱՀԿ ծառայությունը նախագիծ է մշակում, որով այլեւս հնարավոր չի լինի չկատարած պարտավորությունների համար քաղաքացուն վերջին կացարանից զրկելը: Այսօր այս մասին այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսին տեղեկացրեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Միհրան Պողոսյանի խոսքով, նախագիծն արդեն այս տարի կներկայացվի կառավարությանը: “Երկրներ կան, որ այս օրենքը ունեն: Եթե, օրինակ, բանկը քաղաքացուն տալիս է վարկ, բանկն իր բիզնեսն  է անում եւ հարյուր տոկոսով ապահովագրվում է, իսկ քաղաքացին մնում է անտուն: Մենք այսօր ուզում ենք այդ հարցը բարձրացնել, որ քաղաքացին վերջին կացարանից չզրկվի, դատական համակարգը չկարողանա քաղաքացուն զրկել տնից, իհարկե, կդրվի որոշակի սահման”,-ասաց Միհրան Պողոսյանը եւ հավելեց.”Մենք պետք է փորձենք մեր քաղաքացիներին ապահովագրել այն ռիսկերից, որոնք  նրանք այսօր չեն տեսնում”:

Միհրան Պողոսյանը նշեց, որ ԴԱՀԿ ծառայությունը ղեկավարելու իր 4 տարվա աշխատանքային փորձը ցույց տվեց, որ այս խնդիրն այսօր ավելի հրատապ է, քան այն հարցը, թե այս դեպքում արդյոք բանկը կշարունակի վարկ տրամադրել քաղաքացուն, որն օրինակ ունի միայն մեկ բնակարան:

“Մարդուն տնից հանում ես, ինքը չգիտի, որտեղ պետք է ապրի: Մենք շատ ժամանակ մարդկանց ինքներս հանրակացարանում ենք տեղավորել: Մեր ֆունկցիան է վտարումը կատարելը,  բայց կա նաեւ մարդկային խղճի խայթը եւ մենք մեր միջնորդությունն ենք կատարել, որ մարդը կարողանա տեղավորվել”:

Միհրան Պողոսյանի խոսքով, միայն այս տարի ԴԱՀԿ միջնորդությամբ արդեն երկու քաղաքացի, որոնք բարեկամներ չեն ունեցել, տեղավորվել են հանրակացարանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ