26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օղիների գործով վարույթը չի կարճվել /վիդեո/

“Ալեքս Գրիգ” ընկերության կողմից տուգանքը վճարված է: Վարույթը կարճված չէ: Արտադրությունը կարող է ցանկացած ժամանակ վերսկսվել, եթե արտադրությունը վերսկսվի, հավատացնում եմ ձեզ, որ մենք նույն օրը կարձագանքենք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր, Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ալեքս Գրիգ” ընկերության կողմից կեղծ օղիների արտադրության գործին:

Միհրան Պողոսյանը հավաստիացրել է, որ առգրավվել են ոչ միայն կեղծ օղիները, այլեւ մյուս ռեսուրսները` խցանները, պիտակները:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն մի քանի անգամ տուգանել է  “Ալեքս Գրիգ”-ին`  ընկերության կողմից ուկրաինական գրեթե համանուն օղիներին շփոթության աստիճան նման օղիների արտադրման և իրացման համար: Նշվածի կապակցությամբ Հանձնաժողովը վարույթ էր սկսել դեռ 2009թ.-ին: Հանձնաժողովն ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար կիրառել էր տուգանք, ինչպես նաև ընկերությունից պահանջել է վերացնել խախտումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ