21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

13472459-4974-4A97-9650-580B222A3B69

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվեց երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

«Այլ մանրամասներ, քան հրապարակվել է, չեմ կարող ներկայացնել»,- ասաց գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եւ վերահաստատելով, որ այն տեղի է ունեցել  ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

Հարցին, թե այլ հանդիպումներ Սերժ Սարգսյանն այս օրերին ունեցե՞լ է, գրասենյակի պատասխանատուն ասաց. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով աշխատանք է իրականացնում` ամենօրյա, ամենժամյա կապի մեջ է Արցախի իր մարտական ընկերների, այնտեղ գտնվող հանրապետականների հետ: «Լույս» հիմնադրամի միջոցով եւս, որի համահիմնադիրը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, զգալի աշխատանք է իրականացվում:

Կուսակցության գրասենյակում, նախագահ Սարգսյանը, այո, բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ  է ունենում, որոնք ներքին, աշխատանքային բնույթ ունեն, եւ դրանց մասին այսօր մանրամասներ հաղորդելը նպատակահարմար չէ»:

news.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ