26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին, որն այժմ նախագահում է Անվանգության խորհրդում:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչը»,- հայտնել է Աբարին:

Նա չի բացառել հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման անցկացումը:

«Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կզրուցենքն Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, որպիսի նրանք կարողանան փոխըմբռնման հասնել»,- նշել է նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի հարցով հրավիրված փակ հանդիպմանը մասնակցել են անդամ 15 պետությունները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ