25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյան, խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը»

Երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Հարգարժան նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը: Դուք ընկերներ եք, իսկ ընկերները իրար դժվարության մեջ չեն թողնում: Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունն անկարող է, չի կարող կանգնեցնել պատերազմը: Այնինչ պատերազմն իրական է ու իսկական, ես եղել եմ Ստեփանակերտում, տեսել ամեն ինչ: Դա սարսափելի է՝ սպանված զինվորներ ու խաղաղ բնակիչներ, վշտացած ընտանիքներ: Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվել են Արցախի Հանրապետության ու Հայաստանի վրա, ուզում են խլել մեր հողերը: Մինչ Նիկոլ Փաշինյանն Ալիևին համարում է քաղաքակիրթ ու կառուցողական նախագահ, այդ ֆաշիստ Ալիևը և նրա եղբայր ֆաշիստ Էրդողանը սպանում են խաղաղ հայրենակիցներիս:

Խնդրում եմ զանգեք Վլադիմիր Վլադիմիրովիչին, այս պատերազմը միայն Ռուսաստանն է ի զորու կանգնեցնել:

Հարգանքներով՝ ՌԴ և ՀՀ քաղաքացի, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիա»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ