06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել ․ Դոնալդ Թրամփը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին

ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ կտեսնի՝ արդյոք կարող է դադարեցնել բռնությունները, երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ուշադիր հետեւում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել (սրացումը)»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7։15-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ