27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Ես պատրաստ եմ զոհվելու. Նիկոլ Փաշինյան

C2D04C3C-7299-42B7-A31F-1DB1CC93920D

Այսօր ես չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես, Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և երբ ծափահարում ենք այդ խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան, ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին։ Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Մենք պետք է հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան։ ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան։ Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված և անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ, ինչպես եղել է, ինչպես այսօր է։ Այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

Նա կոչ արեց պատրաստվել հաղթանակի, նվիրումի, զոհողության, քանի որ հիմա վճռական ժամանակ է։ 

«Մենք միասնական ենք, քան՝ երբևէ», – հայտարարեց վարչապետը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ