27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ են մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- ասել է վարչապետը:

Նա ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար:

 
Փաշինյանի խոսքով՝ սա կնշանակի, որ ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում. «Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»:
 
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հերքել էր է, որ խորհրդական աշխատելու ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
 
Ավելի վաղ ադրբեջանական հաքքին.ազ կայքը հայտնել էր, որ 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին, առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ։ Ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական երկրներից մեկում, Արսեն Խառատյանը նշել է, որ ներկայացնում է Փաշինյանին, որը հետաքրքրված է բանակցությունների նոր ֆորմատով։ Նա ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստակամ է ապագա բանակցությունների համար ընդունել փուլային կարգավորման պլանը, մասնավորապես, առաջին փուլում Ղարաբաղին կից երեք շրջանների «դեօկուպացիա», այնուհետև՝ ևս երկու շրջանի «հանձնում», մասնավորապես, գրել էր ադրբեջանական կայքը։ 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ