19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կկարողանան համոզել Պուտինին ընդունել իրեն․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Այն որ հայ-ռուսական հարաբերությունները օրհասական վիճակում են, արդեն իսկ հասկանալի է բոլորին։ Անգամ իշխանություններն են համոզվել, որ կեղծիքով չեն կարող հանրությանը համոզել, որ այդ հարաբերություններում որևէ բացասական երանգ չկա։

Իշխանության մեր աղբյուրների տեղեկացմամբ իրավիճակը ամենաշատը ծանր է տանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր համար անտանելի հարված է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է պաշտոնապես ընդունել իրեն, այն դեպքում երբ նախնական պայամանավորվածություն նման այցի մասին կար։ Փաշինյանն այդ մասին հայտարարել էր Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում և նշելով, որ պաշտոնական այցի մասին պայմանավորվել է անձամբ ՌԴ նախագահ Պուտինի հետ։

Նիկոլ Փաշինյանի համար այլևս ակնհայտ է, որ Հայաստանում իշխանության մնալու համար կարևոր է ռազմավարական դաշնակցի աջակցությունը, որն ինքն այս պահին չունի։ Ավելին, Ռուսաստանը ոչ հրապարակային, բայց ակնհայտ աջակցում է Փաշինյանի ընդդիմախոսներին։ 

Հայաստանի վարչապետի համար հիմա օդի պես անհրաժեշտ է Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի աջակցությունը։ Նախ, Հայաստանը հայտնվել է տնտեսական դժվարությունների առաջ, որից կարելի է դուրս գալ միայն դրսից խոշոր կապիտալի ներգրավվմամբ։ Սովորաբար Հայաստանի տնտեսական կյանքը աշխուժացել է Ռուսաստանից եկող մեծ գումարների հաշվին, որոնք հիմա հասկանալի պատճառներով չեն գալիս։ Փաշինյանի համար կարևոր է, որպեսզի նախագահ Պուտինը գոնե մեկ անգամ պաշտոնապես ընդունի իրեն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս գործը գլուխ բերելու համար Փաշինյանը մարդկանց է փնտրում, ովքեր կարող են լոբբինգ անել և ՌԴ իշխանություններին համոզել, որպեսզի կազմակերպվի Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա։  Մեր տեղեկություններով Փաշինյանի ջանքերը դեռևս անպտուղ են, քանի որ չի կարողանում գտնել նման ազդեցություն ունեցող մարդկանց, իսկ ովքեր էլ կան՝ հրաժարվում են իրենց  անունը կապել Փաշինյանի իշխանության հետ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ