20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի կառավարությունը ստանում է 2 միլիոն դոլար դրամաշնորհ՝ համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2020 թվականի օգոստոսի 27-ին ստորագրված «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը ստանում է 2 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար,  մասնավորապես պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ