27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալային մանրամասներ է գաղտնազերծվել․ Փաստ

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Մասնավորաբար, որ ՏերՊետրոսյանը փորձել է ՀԱԿ-ը ամբողջությամբ տարանջատել Փաշինյանից եւ հայտարարել է, որ եթե երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի, ՀԱԿ-ը գլխավորելու է «Ոչ»-ի շտաբը… Ի դեպ, այս մասին օրերս մի հեռուստահաղորդման ժամանակ խոսեց նաեւ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ փաստացի, կարելի է ասել, սկանդալային մանրամասներ գաղտնազերծելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումից:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, Արման Վարդանյանը օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուսական իշխանական քաղաքական շրջանակների հետ:

Արդյո՞ք հենց այդ հանդիպումների ժամանակ է նրան փոխանցվել վերոնշյալ տեղեկությունը: Թերթը փորձեց հարցի հետ կապված մանրամասներ ճշտել անձամբ Վարդանյանից, որն ասաց, որ այս պահին այլ մեկնաբանություն չի պատրաստվում տալ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ