20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կառավարության պարտքը երկու տարում 1,3 մլրդ դոլարով ավելացել է: Փաշինյան Նիկոլը խզել է կապը իրականության հետ /տեսանյութ/

Տնտեսագետ, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին գոյություն ունեցող տնտեսական անկումը տարեվերջին շատ ավելի ցայտուն կդրսեւորվի, եւ իշխանության կողմից հրապարակ նետվող այն տեսակետը, թե տնտեսությունը փորձում է վվերականգնվել, որ տարվա կեսին արձանագրված անկումը տարեվերջին շատ ավելի թույլ կարտահայտվի, կեղծ է: Հենարան մամուլի ակումբում Մինասյանը մի քանի թվեր ներկայացրեց, որոնք մեղմ ասած՝ լավատեսություն չեն ներշնչում: 

Այսպես.  առաջին 9 ամիսների կտրվածքով  պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են շուրջ 90 մլրդ. դրամով: Սա նախատեսված եկամուտների 11 տոկոսն է: 9-րդ ամսվա համար կունենանք 15 տոկոսի թերակատարում: Սա խոսում է այն մասին, որ ոչ թե տնտեսության կայունացման միտումներր կան, այլ ընդհակառակը՝ տնտեսական  անկումը խորացել է: 

«Հայաստանը օգոստոսի տվյալներով՝ շուրջ 8 մլրդ դոլարի է հասցրել պետական պարտքը, իսկ կառավարության պարտքը 7,5 մլրդ դոլարի է հասել: Ընդ որում, եթե համեմատենք, ապա կառավարության  պարտքը երկու տարվա ընթացքում 1,3 մլրդ դոլարով  ավելացել է, ինչչը չափազանց մեծ աճի տեմպ է եւ վտանգավոր»,-նշեց Մինասյանը՝ հավելելով, որ պետական բյոուջեի ծախսերն անարդյունավետ են կառավարվում. գնումները կատարվում են մեկ աղբյուրից, ինչը միջազգային փորձագետների կարծիքով ամենամեծ կոռուպցիոն սողանցքներից է:Կոռուպցիայի ոււղիղ օրինակ է նաեւ կառավարության գաղտնի որոշումով  հաստատված պարգեւավճարների սահմանումը՝ շուրջ 130 մլն. դոլար: Սա, հակասում է ՀՀ սահմանաադրությանն ու օրենսդրությանը , եւ որեւէ իրավական հիմք չունի: 

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ