26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե բանակցությունները՝ որպես այդպիսին գոյություն չունեն, ասաց, որ եթե Ադրբեջանի նախագահը չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն:

Իսկ հայկական կողմին մեղադրելու մասով էլ նախարարն ասաց. «Բա ինք իրեն հո չի՞ մեղադրելու: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:

Հարցին՝ Ադրբեջանին հակահարվածն արդեն եղե՞լ է, Դավիթ Տոնոյանն ասաց՝ ամեն ինչ իր ժամանակին:

«Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու», – ասաց նախարարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու կոչին:

Տավուշյան դեպքերից հետո հարց եղավ՝ ինչո՞ւ են այդքան մարդու պարգևատրում, արդյոք արդարացված էր, նախարարն  ասաց, որ միանշանակ արդարացված էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ