09 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Հիմա էլ Աշոտ Փաշինյանը: Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը /տեսանյութ/

Հայաստան` երկիր, որտեղ վարչապետի որդին նման անհասկանալի պայմաններում և հանգամանքներում ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում: Իսկ վերջում երևում է արդեն հայտնի Ասյա Խաչատրյանը, դրանից առաջ էլ` սպիտակ խալաթով մարդիկ և վարչապետի որդի Աշոտը:

Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը: Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը տարօրինակ հագուստներով տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում:

Տեսանյութի տարօրինակությունը կայանում է նրանում, որ հավաքվածները գտնվում են կիսաքանդ ինչ-որ շինությունում, տարօրինակ շարժումներ անողներից մեկը սպիտակ երկար խալաթով է, երաժշտությունն ու դրա ներքո «պարողների» շարժումները ևս անհասկանալի ու արտառոց են: Բացի պարողներից տեսանյութում երևում են նաև նստած երիտասարդներ, որոնք կարծես թե ոչ սթափ վիճակում են: 

Երաժշտությունն ապահովող բարձրախոսի վրա տեսանելի է ինչ-որ խաչ: Տեսանյութի վերջում նկատում ենք ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանին: Թե ինչ գործ ունեն Ասյա Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանի որդին մի միջավայրում և թե ինչ է առհասարակ կատարվում այդտեղ, դժվար է ասել:

Մեր աղբյուրի պնդմամբ` այս տեսանյութում վարչապետի որդին գտնվում է ոչ սթափ վիճակում: Աղբյուրը նշել է նաև, թե ինչի ազդեցության ներքո է Աշոտ Փաշինյանը: Սակայն այս ամենը հավաստի ներկայացնելու համար ց:

Մանրամասները՝ տեսանյութում.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ