27 Սեպտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Պետությունը կարող է սուբսիդավորել թանկացած ուսման վարձերը, բայց նախընտրեցին հարվածել ծանր պահին /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի հյուրը կրթության ոլորտի փորձագետ, դասախոս Արմինե Դավթյանն է: Նրա խոսքով՝ ուսման վարձավճարների բարձրացումը պանդեմիայի պայմաններում  անտրամաբանական է, քանի որ ինչչպես հայտնի է, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում վարձավճարների բարձրացման արդյունքում ավելացել է գումարի պատճառով դուրս մնաալու վտանգին հանդիման կանգնած սովորողների թիվը: Բացի այդ, բանախոսը գտնում է, որ հնարավոր էր թանկացումը սուբսիդավորել պետական միջոցներով, մինչդեռ կառավարությունը նախընտրեց հարվածել դժվար պահին:

Հիշեցնենք, չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով դասերն ամբողջ ծավալով չեն անցկացվում, այդուհանդերձ պետական բուհերում առաջին կուրսի ուսանողները ստիպված են 70-160 հազար դրամ ավելի վճարել բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող կոչվելու համար։

Ամենաշատը թանկացել են մեծ պահանջարկ վայելող ֆակուլտետները, մասնավորապես ԵՊՀ Տեղեկատվական անվտանգության և Ինֆորմատիկա-կիրառական մաթեմատիկա ֆակուլտետների ուսման վարձը նախկին 540 հազարի փոխարեն 700 հազար դրամ է դարձել։ Իրավագիտություն ֆակուլտետում սովորողները նախկին 870 հազարի փոխարեն կվճարեն 1 միլիոն դրամ։ ԵՊՀ-ում սովորելու համար նվազագույնը կես միլիոն տարեկան վարձավճար է պահանջվում։

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ