27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանություններից կպահանջի մեկ տարով կյանքի կոչել վարկային իրական արձակուրդ և կատարել վարկային պատմության մաքրում. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է, որ այսօր հանդիպել են «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներին.

«Օրեր առաջ «Հայրենիք» կուսակցության անդամներով այցելել էինք Կենտրոնական բանկի հարևանությամբ նստացույց հայտարարած «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաջարկել էինք մեր աջակցությունը՝ իրենց պահանջներն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու նպատակով։

Այսօր՝ սետեմբերի 7-ին, նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներն ի պատասխան մեր առաջարկությանն այցելեցին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ քննարկելու համատեղ աշխատանքի մանրամասները։

 Դիտարկելով նախաձեռնության 5 պահանջները՝ դրանցից երկուսի շուրջ կայացրինք որոշում․ այն է՝ «Մեկ տարի վարկային արձակուրդ» և «Վարկային պատմության՝ ԱՔՌԱ համակարգի մաքրում» ուղղություններով կազմել անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր։

Այս փուլում նշված երկու խդնիրներին անդրադառնալը պայմանավորված է հանգամանքով, որ քաղաքական իշխանությունը քաղաքական ցանկություն ունենալու դեպքում հենց հիմա կարող է ընդունել առաջարկությունները։

Նախաձեռնությունն իշխանություններից կպահանջի մեկ տարով կյանքի կոչել վարկային իրական արձակուրդ և կատարել վարկային պատմության մաքրում՝ հիմք ընդունելով մեր կողմից մշակված նախագծերը։

Համատեղ աշխատանքները շարունակական են լինելու»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ