08 Մարտի, Երկուշաբթի, 2021
KFC

Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելուց». Մհեր Մկրտչյան

4EF3B391-96A1-42EA-A4C3-BD81B91539AC

Երեկ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց այն մասին, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը

Այդ թատրոններից մեկը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնն էր, որի ղեկավար Մհեր Մկրտչյանն աչքի է ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով, ինչն էլ ըստ երևույթին պատճառ էր դարձել, որ Քաղաքապետարանի որոշումը սոցցանցերում քննարկման առարկա դառնա: 

Թեմային բավականին կոպիտ ու ոչ կոռեկտ գրառմամբ անդրադարձավ նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, ով մշտապես հանդես է գալիս՝ որպես այս իշխանությունների ջատագով ու աջակից:

«Իսկ ապեր, Mher Mkrtchyan կամ տղա ջան, որ ժամանակին փող էիր ուզում, որ հեղափոխության մասին ֆիլմ նկարեիր, այ «ապեր», չտվեցին Քեզ, հիմա
հակահեղափոխականներից, որ փող ես վերցրել ու պտի նկարես, Քեզ տղա համարում ե՞ս:
Մեծ տղա ես, Քեզ Ձիք պահի:
տարիներ շարունակ թատրոնիդ
ռեմոնտ անելու փողերը կերան չարեցին` հիմա անում են, գոհ չե՞ս:

Ոբշմ, ճիշտը, ճիշտ ա:

Մեկ էլ, մեծ մարդ ես, էդքան սաղիս հետևից մի խոսա`ամոթա….»,- գրել էր նա:

Մհեր Մկրտչյանի արձագանքը չուշացավ.

«Սոս ջան… մի նյարդայնացիր)))…
Սոս ջան… դու տեղյակ չես ոչ իմ անցյալից, ոչ իմ ներկայից, ոչ իմ կյանքից, ոչ իմ ֆինանսներից` մի անցիր կարևոր մի գիծ, երբ գրածդ քո դեմ դուրս կգա:
Սոս ջան… ես երբեք չեմ մեկնաբանում քո կյանքը:
Սոս ջան… հաջողություն քեզ)))…:

Այսօր թեպետ «Կյանք ու կռիվ» հանրահայտ ֆիլմի ռեժիսորը լրագրողներին խնդրել էր, որ չզանգեն իրեն, որովհետև այդ թեմայով չի խոսելու, բայց այնուամենայնիվ, ինքը մանրամասնեց Սոս Ջանիբեկյանի գրառման տողատակերը:

«Նախ… շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար: Հիշեցնեմ վերնագիրը` «Իշխանություն» («Власть»)
Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հեղափոխության օրերին ես չեմ եղել ոգևորված ռոմանտիկ մարդ: Ո՞վ է ասել, որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված ա:

Այո… Շատ շուտ հասկացել եմ, որ սխալվել եմ, ու հիասթափություն ապրել:

Հնարավոր ա՝ ափսոսում եմ, բայց չեմ ամաչում և չեմ թաքցնում դա:

Հիմա «Դուխով» բրենդի մասին: Համոզված եմ՝ դա բաց տեղեկություն ա, որ «Դուխով» լոգոն պատկանում ա «Vivaro» ընկերությանը: Չեմ ուզում խորանալ ընկերության քաղաքականության մեջ, բայց այո, եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել: Այո` եղել են խոսակցություններ բյուջեի մասին: Որտե՞ղ է սենսացիան:

Հետո համաձայնության չեկանք: Դրա համար ես ունեի իմ գեղարվեստական բնույթի պատճառները, իսկ «Vivaro»-ն, համոզված եմ` իր….

Պատմությունը վերջացավ:

Սոս ջան… Մեկ անգամ ևս խնդրում եմ լինել կոռեկտ արտահայտությունների մեջ: Մի անցիր գիծը:

Սոս ջան… Մի օգտագործիր նման բառեր՝ «ուզել ես, չեն տվել», «վերցրել ես հակահեղափոխականներից»…

Հավատա, մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ-որ փողոցային բանավեճի մեջ` մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ:

Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելուց:

Առողջ եղիր»,- գրել էր Մհեր Մկրտչյանը

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ