28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Պարզվում է, Հայոց պատմության դասագրքերում, «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն , կիրառված են «Կովկաս և Արևելյան Անատոլիա» բառերը

AC9139B7-9B92-43C5-88E3-3A599A1B90DA

Պարզվում է, Հայոց պատմության դասագրքերում, «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն , կիրառված են «Կովկաս և Արևելյան Անատոլիա» բառերը։ Դասագրքերի քարտեզներից հանվել է «Հայաստան» բառը , պատմական այն դարերում, երբ Հայաստանը չի եղել, որպես պետական միավոր։ Հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ էի նայում Վենետիկի դոժերի պալատի հսկայական պատի քարտեզը, ուր ողջ Մեծ Հայքի տարածքը, մեծ տառերով, ներկայացված է, որպես ՀԱՅԱՍՏԱՆ։ Ի դեպ, վենետիկյան հարապետության տարիներին( 7-18 դարեր), Հայաստանը շատ կարճ ժամանակաշրջանում է ունեցել անկախ պետություն։ Խորհուրդ կտամ նոր դասագրքերի հեղինակներին դիմել Վենետիկի իշխանություններին, «շտկելու պատմական կեղծիքը»։ Բազմաթիվ նման այլ «առաջադեմ նորամուծություններ» ևս առկա են դասագրքերում։ Այսպիսի իրավիճակ կերազեին թուրք-ադրբեջանական կեղծարար պատմաբանները։ Հետաքրքրական է, որ պատմությունը տարբեր երկրներ, կեղծում են, իրենց կարծիքով, հանուն պետական-ազգային շահերի, «հնացնում, հերոսացնում» իրենց ժողովրդին և այն պետության խողմից խրախուսվող, պետական քաղաքականություն է։ Ի՞նչ ասես, որ Հայաստանում, նույնպես պատմությունը կեղծվում է, նույնպես պետության կողմից խրախուսվելով, բայց հակառակ միտումով՝ մոռանալ տալով մեր իրական անցյալը և դառնալ ողորմելի։ Տպավորություն եմ ստանում, որ Հայաստանում ինչ-որ օտար ուժեր ձայնարկում են՝ «Մենք ենք տերը ձեր երկրի»։

Հանդուրժելու՞ ենք․․․ Եթե այո, ուրեմն արժանի ենք ․․․վերացման։

 

Ավետիք Իշխանյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ