26 Սեպտեմբերի, Saturday, 2020
KFC

«Խորհուրդ կտայի չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել, որ այն չի հարձակվի Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ իշխանություններին

«Նորաթուխ իշխանություններին և գործիչներին խորհուրդ կտայի Թուրքիան չճանաչելով, չիմանալով թուրքական ռազմավարությունը, հակահայկականությունը և պանթուրքիզմի պլանները՝ չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել՝ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա, թե՝ ոչ։ Եթե Թուրքիան չհարձակվի Հայաստանի վրա, ապա չի հարձակվի միայն մի պատճառով՝ 102-րդ ռազմաբազայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն խոսքին, թե Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա։

Ըստ Է. Շարմազանովի, երբ գործող իշխանություններն ընդդիմադիր եղած ժամանակ հանրահավաքներ էին անում հայ-ռուսական դաշնակցության դեմ և քարոզում էին հակառուսականություն, այն ժամանակ ասել է և այժմ էլ կրկնում է, որ ՀՀ անվտանգության ամենակարևոր երաշխիքներից մեկը՝ բացի ՀՀ բանակից, ռուսական 102-րդ ռազմաբազան է և ՀՀ ներկայությունն է ՀԱՊԿ-ում։

Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝ դեռևս 90-ականներին Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեցել է համապատասխան պայմանագրեր, որտեղ հստակ ամրագրված է, որ Ադրբեջանն իրավունք չունի առանց Թուրքիայի համաձայնության սկսել պատերազմական գործողություններ։ Ավելին՝ ռազմական գործողությունների պարագայում Թուրքիան պետք է ռազմական օժանդակություն ցուցաբերի Ադրբեջանին։

«Այս իշխանությունը 2,5 տարի շարունակ ծպտուն չի հանել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, թուրքական սպառնալիքի վերաբերյալ։ Վերջերս Սոֆիայի սուրբ տաճարի հետ կապված զարգացումներ տեղի ունեցան, մեր ԱԳՆ-ի հայտարարությունը կարդացե՞լ եք, երբ այն կարդացի, ինձ թվաց՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Գվատեմալայի ԱԳՆ-ի հայտարարությունն էր։ Այնտեղ չէր երևում, որ սա մի երկրի արտաքին գերատեսչության հայտարարություն էր, որի տասնյակ-հազարավոր քրիստոնեական հոգևոր արժեքներ քանդվել են, ոչնչացվել են և մզկիթներ են սարքվել։ Կարելի՞ էր դրա մասին խոսել, կարելի՞ էր բերել ու զուգահեռներ անցկացնել Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացման։ 2,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանից երբևէ լսե՞լ եք, որ գնա որևէ եվրոպական երկիր ու խոսի Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին։ Բայց գնում է Ստրասբուրգ՝ ՀՀԿ-ի ու իրենց տարբերության մասին է խոսում»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցն անդրադառնալով ՀՀ սահմաներին ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը՝ ասել էր, որ, չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիային ներքաշի այդ գործընթացում, սակայն կարծում է, որ Թուրքիան նման քայլի չի գնա: «Եթե Թուրքիան նման քայլ կատարի, ապա ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում»,- ասել էր Լ. Մակունցը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ