26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միքայել Մինասյանը չի կալանավորվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից։

Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, և առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը, որին կնախորդեն «հերթական աղմկահարույց և շռնդալից բացահայտման» վերաբերյալ մամլո հաղորդագրություն և հանրային հեռուստաընկերության և «Ազատություն ռադիոկայանի» կողմից պատրաստված «բազմակողմանի և օբյեկտիվ» ռեպորտաժներ»,- նշել է փաստաբանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ