29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցած է, որ մինչ օրս չի հրապարակվել տեսանյութը․ Մալյան

a3eeca6d478abfb15dc4a20b501f2f70_M

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը  հայտրարություն է տարածել,՝ անդրադառնալով Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքին։

«Սիրելի հետևորդներ, համակիրներ, ինտելեկտուալ մարդիկ, քանի որ իմ ֆեյսբուքյան պրոֆիլը արգելափակված է և ես ժամանակավոր չեմ կարող գրառում կատարել, ասելիքս կձևակերպեմ այստեղ։
Այսօր ՀՔԾ-ն խուլիգանության հոդվածով ապօրինի մեղադրանք առաջադրեց Արթուր Դանիելյանին՝ հայտնի միջադեպի հետ կապված։ Սա բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում է, հակաիրավական պրոցես, որը որևէ աղերս չունի իրավունքի և արդարադատության հետ։

Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցած է, որ նույնիսկ միջադեպից ամիսներ անց, հանրային պահանջի առկայության պարագայում, մինչ օրս չի հրապարակվել այն տեսանյութը, որտեղ երևում է իրականությունը։ Այնինչ բոլորիդ պարզ է, որ, եթե այդ տեսանյութն ի օգուտ Ալեն Սիմոնյանի լիներ, հիմա արդեն ականջներդ մազոլ էին արել ինչպես ժամանակին հուզիչ տուշոնկաների և այլ գեղարվեստական տեսանյութերն էին:

Քաղաքական իշխանությունը լավ իմանալով Արթուրի սկզբունքային և չկոտրվող տեսակը՝ փորձում է քրեական գործ կարել նրա վրա մի բանի համար, ինչ ամեն օր անում է ՀՀ չափահաս քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` քաղցր խոսքերով հիշում է Ալեն Սիմոնյանին։

Դե ինչ, ի գործ, ի համախմբում: Ես և իմ ընկերները համախմբման և պայքարի մաստեր կլաս ենք ցույց տալու…

Նույնը կոչ եմ անում բոլոր հասարակական և քաղաքական ուժերին, անհատներին, ովքեր դեմ են այս ապօրինություններին և պատրաստ են պայքարել, համախմբվել և հայտարարությամբ հանդես գալ՝ աջակցելով Արթուր Դանիելյանին քաղաքական այս հետապնդումների ու հալածանքների ընթացքում»,-նշված է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ֆեյսբուքյան էջում։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ