27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայցադիմումդ հետ վերցրա Դանիել, փրկիր քեզ վերջնականապես խայտառակվելուց․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Սա վերջն է առաջին սերիայի…

Այսօր մի պատկերազարդ հայցադիմում ստացա, որով ոմն փաստաբան այս մաքրամաքուր ու առաքինի տղայի անունից ինձ դատի է տվել՝ իբրև թե պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով:
Բնական է՝ կարդացի հայցադիմումը…
Ազատ թեմայով շարադրություն…
Ամեն ինչ գրված է, բացի իրավական հիմնավորումներից…
Ես այս նկարում պատկերված մարդու վրա չեմ զարմանում…
Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է (չնայած իրեն զբաղեցնում է Սահմանադրություն գրելով), նա տեղյակ չէ ոչ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին, ոչ էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:
Լավ, բա էդ փաստաբանն ո՞վ ա, որ որոշել ա ծաղկեպսակ դնի իր գործարար համբավի վրա:
Հայցադիմումդ հետ վերցրա Դանիել, փրկիր քեզ վերջնականապես խայտառակվելուց, գնա մորդ հետ ունեցած դատական գործովդ զբաղվի, իմ հետ էլ կատակ մի արա…
Ես կատակասեր մարդ եմ, բայց իմ կատակասիրությունը չեմ բավարարում քո տեսակի միջոցով…
Հեռու մնա…»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ