27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և լռեցրել հակառակորդին. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզի տարբեր գյուղերում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ գիշերվա ընթացքում եղել են անկանոն կրակոցներ, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել, Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ եղել են կրակոցներ, օգտագործվել ավտոմատ նռնականետ։ Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և լռեցրել հակառակորդին», – ասաց Արծրուն Հովաննիսյանը։

Նա նշեց նաև, որ վիրավորների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ. մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ