03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին

239E1759-3705-4664-B5D8-30116D30D0E7

Հուլիսի 14-ին սոցկայքերի ադրբեջանական տիրույթում գրառումներ են տարածվում այն մասին, որ անցնող գիշերը Հայաստան֊Ադրբեջան սահմանին զինծառայողներ են սպանվել, գրում է Razm.infon-ն:

Ադրբեջանի բանակի այս կորուստների մասին պաշտոնական որևէ հայտարարություն առայժմ չի արվել։
Հայտնի է դարձել Աղստաֆայի շրջանի բնակիչ 1984թ. ծնված Մուստաֆաև Էլչին Արիֆ օղլուի (Mustafayev Elçin Arif oğlu) և Թովուզի բնակիչ Զեյնալով Իլգար Այազ օղլուի (Zeynalov İlqar Ayaz oğlu) մահվան մասին։

Ադրբեջանական Anews.az լրատվակայքը գրում է, որ փորձել են Իլգար Զեյնալովի մահվան մասին լուրը ճշտել Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըից, սակայն վերջինս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը։

Նշենք նաև, որ կան դեռևս չհաստատված տեղեկություններ, որ գիշերը սպանվել են 1975թ․ ծնված գեներալ-մայոր Հաշիմով Փոլադ Իսրայել օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և գնդապետ Իլգար Միրզաևը (İlqar Mirzəyev)։ Այս մասին գրել է նաև ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը՝ ապա հեռացրել գրառումը։ Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել են ընդամենը չորս կորստի և ևս 4 վիրավորի մասին տեղեկությունը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ