11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

Ո՞վ է կրելու պատասխանատվությունը․ Բագրատ Եսայան

9DEE53B5-3F49-485A-9B92-580179D39F1F

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ՍԴնախագահի և երեք դատավորների դիմումը, իրենց խախտված իրավունքները վերականգնելու մասին։ Կառավարությունն արդեն պետք է ներկայացրած լինի իր բացատրությունները։ Վստահ եմ նաև, որ թե՛ մասնագետների, թե՛ տրամաբանություն ունեցող բոլոր անձամց համար որոշումը ավելի քան կանխատեսելի է։
Այսպիսով, մեկ և կես տարի առաջ Նիկոլի ու իր վարչախմբի կողմից նախաձեռնված դատական իշխանության բռնազավթման գործընթացը հասավ հանգուցալուծման փուլին։ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելուց հետո քաղաքական պատվերին փորձ արվեց միանգամից տալ «իրավական» ձև, և բացարձակ անտրամաբանական հիմնավորումով քայլածները փորձ արեցին իրենց գործողությունները բացատրել ՍԴ կազմի «ոչ լեգիտիմությամբ», նրա նկատմամբ «ժողովրդի վստահության բացակայությամբ»։ Սակայն իրավունքի գերակայության ու իշխանության ճյուղերի տարանջատում տերմիններին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր անհատի համար հստակ էր, որ խնդիրը բոլորովին այլ տեղ էր։ Մեկ տարի շարունակ, տարբեր մեթոդներով դատարանում իրավիճակը իրենց օգտին փոխելիւ փորձերից հետո, Նիկոլի անմիջական հրահանգով քայլածների խմբակցությունը անցավ սահմանադրական կարգը տապալելու ամենապրիմիտիվ սցենարը գործնականացնելու քայլերի։ Արտակարգ դրության պայմաններում, ժողովրդի բողոքի գործողությունների, քաղաքական ուժերի հրապարակային քայլերի արգելքի պարագայում, առանց հաշվի առնելու մասնագիտական շրջանակների, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախազգուշացումները, Նիկոլը, իր կողքի «իրավաբանների» խորհրդով, որոշեց «գեղական կարգով» լուծել հարցը, «ձեռքի հետ» ծանր պետական հանցագործության մղելով իր կողմնակիցներից շատ շատերին։

Հիմա, երբ հարցը հասել է «դիվանբաշուն» և այս իրավական արկածախնդրությունը, իր քաղաքական ուղղվածությամբ ու հետևանքներով խայտառակ ձևով տապալվելու են Եվրոպայում, վարկաբեկելով երկիրը, ո՞վ է տալու այս խեղկատակության պատասխանը։ Ո՞վ է հրաժարական ներկայացնելու տարիուկես «ՍԴ ճգնաժամ» վերնագրով կատակերգությունը բեմականացնելու, պետական ռեսուրսները վատնելու, երկիրը հեղինակազրկելու համար։ Նիկոլը պատրա՞ստ է իր պատասխանատվությունը ստանձնելու, հրաժարական տալու, պատրա՞ստ են իրենց պաշտոններից հրաժարվելու էն «սկոլյոզից տառապող» արդարադատության նախարարն ու մեկ տարի աշխատանքի չգնացող ՍԴ «ձրիակեր» դատավորը, այս խառնաշփոթի հեղինակ՝ «ընտրակեղծիքների հայրը», այս հակասահմանադրական գործընթացների «իրավական հիմնավորումները» տիրաժավորող «փաստաբանները», այդ սակավաթիվ կեղծարարներին եթերից եթեր քարշ տվող «անկողմնակալ» լրատվամիջոցներն ու «պրոպագանդիստ ու ագիտատոր» լրագրողները հայտարարելու՞ են, որ մեղանչել են, ապաշխարելու՞ են։ Եվ վերջապես այս բոլորի «թագն ու պսակը»՝ ոչ մի մասնագիտություն չունեցող, բայց այս ամբողջ «իրավական փաթեթը» ԱԺ-ին ներկայացնող ու նաև բոցաշունչ ելույթներով այդ ակնհայտ անգրագիտությանը կողմ քվեարկած 89-ը արդյո՞ք գիտակցում են իրենց պատասխանատվության չափը և պատրաստ են լինելու գործնական քայլով՝ մանդատները վայր դնելով և Արտահերթ ընտրություն հայտարարելով ընդունել, որ իրենց և իրենց քաղաքական ուժի պատճառով է երկրում ստեղծվել այս աննախադեպ, համապարփակ, կառավարման բոլոր ոլորտներն ախտահարած ճգնաժամը։ Թե՞ բոլորը երեսները «պադոշ» սարքած էլի հայտարարելու են, որ իրենք «լեգիտիմ են, ժողովուրդն իրենց վստահում է, իրենք ստացել են 70%, ուրեմն ինչ ուզեն, կանեն»։ Քիչ մնաց, շուտով կտեսնենք»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ