25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լկտիությունը՝ որպես երկրորդ երջանկություն. Արսեն Թորոսյանի տեսակը․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կար ժամանակ, երբ նավը վթարի էր ենթարկվում, նավապետն ինքնասպան էր լինում, քանզի համարում էր, որ ամոթ է դրանից հետո ապրելը։ Այդպիսով նա պաշտպանում էր իր պատիվն ու սեփական արյամբ հատուցում դժբախտ պատահարի համար։ Նավապետերը համարում էին, որ ամոթ է ապրել նավաբեկումից հետո։

Հաճախ են պետությունը համեմատում նավի, իսկ ղեկավարին՝ նավապետի հետ։

Մեր նավը կորոնավիրուսային համաճարակի պայմաններում վթարի է ենթարկվել։

Ամոթից գետինը մտնելու, լեզուները համապատասխան տեղ մտցնելու, մարդկանց աչքին չերևալու և հանրային ռեսուրսները մոբիլիզացնելու փոխարեն, «թավշյա» իշխանություններն ավելի ագրեսիվ են իրենց պահում և շարունակում են պառակտել հանրությանը։

Տխրահռչակ Առողջապահության նախարարը անամոթության խորհրդանիշ է դարձել։ Մարդ, ով հանուն շեֆի՝ պատրաստ էր համաճարակային զոհասեղանին դնել սեփական երեխաներին։

Սա իր շեֆի հետ դարձել է տասնյակ հազարավոր վարակվածների ու հարյուրավոր մահերի պատճառ, բայց շարունակում է լեզվին տալ ու ֆեյսբուքյան տիրույթներում դեգերել։

Թորոսյանի լկտիությունն ուղղակի անսահման է։ Սրանք արդեն, պատկերավոր ասած, մեռելի գլուխ են ուտում՝ առանց սեփական մեղքն ընդունելու։ Մինչդեռ ամոթի ու պատվի 0,1–տոկոսանոց զգացում ունենալու դեպքում պետք է ատրճանակը դնեին քունքերին ու ազատեին մեզ իրենցից։ Բայց դե ամոթն ու պատիվն ուր, սրանք ուր»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ