16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանության հանցավոր արարքների մասին ենք հաղորդում ներկայացրել դատախազություն. Բաբայան

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազություն։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը լարգրողների հետ զրույցում ասաց, որ հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը ներառում է այս երկու տարիների ընթացքում նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացը. «Քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ չի կարող ներկայացվել։ Բացի այդ հետագայում Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու այսպես ասած ապօրինի կաշառքի օրենքը, դրանից առաջ հարուցված քրեական գործերը թե՛ ՍԴ նախագահի, թե՛ նրա սանիկների հանդեպ»,-ասաց Արսեն Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ