16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե տեսնեմ, որ Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ. Փաշինյան

Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018թ․ հետո դրել է Ղարաբաղի հարցի եւ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։

Կարծում եմ, որ այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսը ընկալեն վախերի պրիզմայով։ Միայն այդ պարագայում կարող էր այդ ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա հիմնված քաղաքականությունը լինել արդյունավետ:

Բայց քանի որ հայ ժողովուրդը առավել եւս Արցախի հարցը վախերի օպրիզմայով ընկալելու սովորություն, մշակույթ չունի, եւ ընդհանրապես այդպիսի բան բացառվում է, եւ մենք ասել ենք, որ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո, ու քանի որ այս հանգամանքների բերումով այդ ռազմաշունչ տրամաբանությունն ինքը արդյունավետ չէ, ինքը հայտնվում է տեղապտույտի մեջ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի իր հանրությանը բացատրելու, որ այս 15 տարի ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ եւ դա է իրենց հայեցակարգը, բա ինչո՞ւ արդյունքի չեն հասնում:

«Այս օդում կախված հարցին պատասխանելու համար Ադրբեջանը եւս  մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական հանրության առաջ, բայց դրանից տեղապտույտն ավելի է խորանում:

Իմ կոչը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ հրապարակային համաձայնվել իմ առաջարկած բանաձեւին, որ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»,-ընդգծեց նա:

ՀՀ վարչապետը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ժողովրդին ուղիղ դիմելու հնարավորությանը՝ նշելով. «Ես տպավորություն ունեմ, որ դիսկուրսի առումով Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ օրինակ ես վարչապետի կարգավիճակով չէի խորշում ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ եւ կարծում եմ՝ այդ ռազմաշունչ հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը ներքին վախերն են, որ, ըստ էության, ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում, դա շատ հետաքրքիր հնարավորություն է խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը քաղաքական էլիտայի համար կարող է լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ նաեւ ունեցվածքի, իշխանության պահպանության հարց: Բայց ժողովուրդների համար սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի, եւ ես երբեք չեմ բացառել, որ եթե տեսնեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ: մենք պետք է իմանանք, որ այդ հնարավորություևնը մեր օրակարգում միշտ կա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ