27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն վարչապետ. /տեսանյութ/

Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, հայ հասարական-քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:  Մեծանուն քաղաքական գործիչն այսօր կդառնար 69 տարեկան:  Նախկին վարչապետի կենսագրությունը 1967-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։ Աշխատանքային գործունեությունը 1972-1974 թվականներին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-1979 թվականներին՝ Էլեկտրատեխնիկական գործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-1990 թվականներին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-1994 թվականներին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-1995 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999 թվականին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007 թվականներին՝ ՀՀ վարչապետ։ 2003 թվականին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։ Մահացել է 2007 թ․ մարտի 25-ին Երևանում սրտի կաթվածից։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Քաղաքական գործունեությունը Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-1998 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թվականին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ