17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ եք հասկանալու՝ այդ ճանապարհը տանում է քաղաքական գերեզմանոց․ Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ,

Դուք հիմա էլ ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի՞ վրա: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ քաղաքական կուսակցությունը կարող է քաղաքական մտահոգություններ ունենալ երկրում ստեղծված աղետալի վիճակի առթիվ ու քաղաքական գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, այն է՝ պետության կառավարումը գցել եք ոտքներիդ, և ձեր իսկ անփութության ու հանցավոր անգործության հետևանքով ժողովրդը հայտնվել է մահերի և սովի ճիրաններում:

Թե՞ բոլորի հետ հարաբերվելու ձեր միակ իմացած ձևը շանտաժն ու քրեական հետապնդման սպառնալիքներն են:

Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, ավելի շուտ՝ տանում է, բայց ընդամենը մեկ տեղ՝ քաղաքական գերեզմանոց: Ձեր քաղաքական գերեզմանոցը»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ