26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեք օր փորձեցինք հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները. այն, ինչ փաստեցինք, տհաճ է. Հարություն Հարությունյան

Ես հասկանում եմ, որ այսքան՝ հայտնված խնդիրների մեջ, այն խնդիրը որի մասին ուզում եմ տեղեկացնել, չնչին է: Կարծես մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ, Facebook-ի իր էջում գրել է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։ 

«Բայց այդ ձեռքը մենք բոլորս տեսնում ենք, շատերը ուղղակի չեն ուզում հավատալ: Շատերը արդեն զզվել են ամեն ինչից: Շատերը հանձն են առել սատանյին ծառայելու պատրաստակամությունը և այլն, և այլն: Երբ ապրիլի վերջին բոլորիս հայտնի դեզիրտիր «անկախ» պատգամավորի շրջանակից լուր եկավ, որ հունիսի 1-ից Արցախի նախագահը արգելելու է «5-րդ ալիքի» հեռարձակումը, չհավատացի, ավելին՝ ժպատացի:

Անցավ երկու օր և «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցվեց: Հիմա այդ պատգամավորը իրեն հատուկ մոզիի հրճվանքով, ավետում է, թե հեղափոխությունը հաղթելու է Արցախից: Տողատակով հասկացնում է, որ «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցումը թրեյնինգ է ու դեռ ինչե՜ր են լինելու: Նրան հանգիստ չի տալիս, որ Արցախում հանգիստ է, որ արցախցիները զգոն են: Անհրաժեշտ է թուլացնել այդ զգոնությունը, պետք է խաթարել արցախյան անդորրը: Իր նման օրտարերկրյա գաղտնի հետախուզական ծառայությունների գործակալներին չի բավարարում ներկայիս վիճակը, հարկավոր են մեղավորներ և այդ «մեղավորներին» շուտով Արցախում «կբացահայտեն»:

Ինչ որ է, ուզում եմ այս գրառմամբ տեղեկացնել Արցախի մեր հեռուստալսարանին, որ երեք օր փորձեցինք հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն, ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի: Արցախը, իմ երակների արյունն է, և ափսոսում եմ, որ այդպես ստացվեց: Ներող եղեք….

Խոստանում եմ, շուտով հասանելի կլինենք, շատ շուտով», – գրել է Հարությունյանը։ 

 

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակն ասել էր, որ Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ