19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ. Փաշինյան

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11 221 դեպք (հունիսի 3-ին՝ 10524):

Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 697-ով, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, կորոնավիրուսից մեկ օրում գրանցվել է 6 մահ, ևս 9 մահ գրանցվել է այլ պատճառներով։

«Հիվանդների 75 տոկոսը հիվանդությունը տանում են ասիմպտոմ, սակայն մնացած 25 տոկոսը ունեն ինտենսիվ թերապիայի կարիք։ Այս պահին արդեն ունենք հիվանդներ, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն չենք կարողանում ժամանակին հոսպիտալացվել։ Մեր երկրում առնվազն 20-30 հազար իմ նման ասիմպտոմ հիվանդ կա, ովքեր չգիտեն նույնիսկ, որ իրենք հիվանդ են», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ