26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեսակապի միջոցով Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Մեկ ժամից ավելի է, ինչ տեղի է ունենում ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին այսօր տեսակապի միջոցով մասնակցում է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ Էդվարդ Նալբանդյանը, որը  բնակվում է Մոսկվայում, տվել է իր համաձայնությունը՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին հեռավար: Հետևաբար՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, պատրաստ են հանձնաժողովի նիստին նրա մասնակցությունն ապահովել նաև տեսակապի միջոցով:

Հիշեցնենք, որ հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է  հունիսի 4-ին, մինչ այս պահը  հրավիրված անձանցից չի ներկայացել միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ