07 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում․ «Ժողովուրդ»

BED758CF-B7F6-44A3-B3D9-152D69C507F4

«Լուրեր են պտտվում, որ Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանապետի գործողությունները ոստիկանությունում մեծ դժգոհություների տեղիք են տալիս: ՌՈ Պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանն ազատվում է Ռազմական ոստիկանության հին կադրերից եւ ՌՈ է ընդունում նոր կադրեր, եւ այդ նոր անձանց, ըստ լուրերի, հենց այնպես չեն ընդունում աշխատանքի, այլ կլորիկ գումարի դիմաց են դա անում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ լրատվական բաժին, ինչին ի պատասխան՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց. «Գնդապետ Աղաջանյանը պաշտոնավարման ընթացքում ՌՈ-ից ոչ մեկին չի հեռացրել, սակայն ժողովների ընթացքում հայտարարել է, որ եթե սահմանված պահանջների կատարման ընթացքում թերացողներ լինեն, օրենքով սահմանված կարգով տույժ կկիրառվի, կարծում եմ` նման մեղադրանքները ճնշում գործադրելու փորձեր են ՌՈ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի վրա, իսկ եթե փաստեր կան, թող հաղորդում տան»:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել ՌՈ-ում տիրող իրավիճակին եւ Ալեքսանդր Աղաջանյանի նշանակումից հետո տիրող իրավիճակին: Գրել էինք նաեւ, որ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում հայտնվել է Դավիթ Տոնոյանի շնորհիվ»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ