27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ.
Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։

Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը և մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության իրավունքը։

Երկրորդը` ավելի քան հինգ դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Առաջին Հանրապետությունը ձևավորվեց  առաջին աշխարհամարտի օրերին և իր կարևոր դերակատարությունն ունեցավ մեր տարածաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գործում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։

Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցեց և, ի վերջո, մաս կազմեց  աշխարհամարտի արդյունքները ձևակերպող միջազգային խաղաղության պայմանագրերին։

Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը նաև Արցախում և Արցախի կարգավիճակի խնդիրը ձևակերպեց՝ որպես միջազգային հիմնախնդիր։ 

Թեև չունենալով երկար կյանք` առաջին Հանրապետությունը հիմք դրեց ներքին և արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաև ձևավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։

Մայիսի 28-ը, միավորելով  ազգային ազատագրական և պետականության կառուցման համար մղվող պայքարը, այսօր էլ հանդիսանում է պետականության և ողջ հայ ժողովրդի առջև կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ։  

Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի և Հանրապետության տոնի առթիվ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ