26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաջարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բռնության ենթարկվածի հարազատներին համոզում են ոստիկանությունից հետ վերցնել բողոքը

Քաջարան համայնքի ավագանին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իրավիճակը Քաջարանում շարունակում է լարված մնալ։

«Երեկվա ինքնաբուխ հավաքն ըստ էության ավարտվեց, քանի որ ՀՀ ոստիկանապետն անձնական երաշխավորություն տվեց առ այն, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Այսօր սակայն ոստիկանական հատուկ ուժերի գործողության արդյունքում Քաջարանում վիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկաններն ամեն կերպ փորձում են համոզել սխալմամբ ձերբակալված և բռնության ենթարկված մեր համաքաղաքացու հարազատներին, որպեսզի ոստիկանությունից հետ վերցնեն բռնության փաստով ներկայացված իրենց արդարացի բողոքը:

Ստեղծված իրավիճակում մեր համաքաղաքացիներին կոչ ենք անւմ որևէ կերպ չտրվել սադրաքների, իսկ ոստիկանությանը՝ դադարեցնել ապօրինությունը և վերացնել իրենց գործողությունների հետևանքով քաղաքում առաջացած արհեստական լարված մթնոլորտը։
Մենք հետևողական ենք իրավիճակի զարգացումներին և արձագանքելու ենք ըստ անհրաժեշտության», – ասված է հայտարարությունում։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ