26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Շնորհակալություն տիկին դեսպանին Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին այս վկայությունների համար». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանալիս հղում արեց ԱՄՆ պետ.դեպի ներկայացուցչի խոսքին, թե այդ հայտարարությունը «օգտակար չի»։

ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին իր այսօրվա ասուլիսի ընթացքում ոչ հերքեց Լավրովի պնդումը լուծման փուլային տարբերակի մասին, ոչ էլ խոսեց պետ.դեպի ներկայացուցչի հայտարարությունից։
Փաստացի ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից երկուսը արդեն հաստատել են/չեն հերքել փուլային տարբերակի շուրջ բանակցությունները։

 Հ.Գ.
Ի պատասխան տիկին դեսպանի կողմից Նիկոլ Փաշինյանին ձոնված դիֆերամբների եւ ՀՀ-ում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների նկատմամբ «կուրությանն ու լռությանը»՝ եկենք փաստենք, որ արդեն որերորդ անգամ է` ԱՄՆ դեսպանատունը «փրկողակ» է նետում Նիկոլ Փաշինյանի օր օրի «սկող» վարկանիշին։ Freedom House-ի զեկույցի պաշտոնական բացատրությունը (մի բան, որի նախադեպը ես չեմ հիշում) վառ օրինակ։
Շնորհակալություն տիկին դեսպանին Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին այս վկայությունների համար։

Եթե ԱՄՆ-ում այդքան հայեր չբնակվեին, ամերիկայի ժողովրդի նկատմամբ հարգանքս ու այնտեղ ուսանելուս տարիների նոստալգիան չլիներ՝ կմաղթեի ԱՄՆ-ին Նիկոլ Փաշինյանի պես PRKIC, բայց զերծ կմնամ նման անեծքներից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ