27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյան. Գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանի համար շատ հրատապ է

Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում, որոնց առջև այսօր մենք բոլորս կանգնած ենք, շատ հրատապ է Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսահամաժողովի  ձևաչափով:

«Ինչպես իմ կողմից բազմիցս է նշվել՝ էներգետիկ միասնական շուկան, որի գործունեությունը չպետք է խտրական լինի, պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա՝ ինտեգրացիոն գործընթացներում որակական առաջընթացն անհնար է: Առանց դրա՝ անհնար է միության բոլոր մասնակիցների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ», – ասել է Փաշինյանը:

«Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» նախագծում պետք է ամրագրվեն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների սահմանման միասնական մոտեցումների կիրառման սկզբունքը՝ ներառյալ ծառայությունների միասնական սակագները, որոնք տրամադրվում են բնական մենաշնորհային սուբյեկտին՝ գազի տարանցման կամ փոխադրման ժամանակ: Մեր միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը կստեղծի բարենպաստ հիմք Միության շրջանակում որակապես ավելի խորը տնտեսական ինտեգրման համար», – հայտարարել է ՀՀ վարչապետը:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ