27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում. Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսահամաժողովի ձևաչափով:

«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: Այդպիսի խորը ինտեգրման մակարդակ դեռևս ձեռք չի բերվել», – ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով:

«Առկա է մի բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դրա էությունը նրանում է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռևս չի ընդունվել մեր հայ և բելառուս գործընկերների կողմից: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում», – նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ «եթե նրանք կարողանան համաձայնվել դրա հետ, ապա ռազմավարության հաստատման համար այլ խոչընդոտներ ընդհանրապես չեն լինի»:

«Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա հավանաբար տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի  վերաբերյալ կետը: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով», – հայտարարել է Պուտինը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ