26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին». փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ այլ կերպ ասած՝ ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»…

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով:

Միամտություն է հավատալ, որ ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով տևական ժամանակ է գտնվում է արտերկրում, իսկ պայմանավորված համավարակով՝ չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:

Ինչ է ստացվում. հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից:

Մի՜ չարչարվեք, իրեն սպառած և դատապարտված գործելաոճ է…

Հարց է առաջանում. մինչև ու՞ր, տղե՜րք, որևէ մեկդ եղե՞լ եք Տոմսկի НКВД-ի բանտի թանգարանում, առիթ լինելու դեպքում՝ անպայման այցելեք…համոզված եմ, որ ձեր մեջ շատ բան կփոխվի… այնտեղ գործեր կան՝ հարուցված այն ժամանակվա հերոսներ Եժովի և Բերիայի ցուցմումներով…

Վաղվա պատմության թանգարանն այդպիսի գործերի պակաս չի ունենա նաև մեր հայրենիքում, սակայն չէի ցանկանա այդ գործերում ձեր անունները տեսնել:

Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ…

Հետգրություն. չեմ կարողնում նաև հասկանալ, թե պաշտոնատար անձի օգնականն ինչ լիազորություն կարող է ունենալ քրեական գործերի քննության ուղղությունը կանխորոշելու և ուղղորդելու հարցում…

Առողջ եղեք…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ