26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Առ այսօր չկա ապացուցված իրավական գործընթաց». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանափոխության սկզբնական փուլում բանակի նկատմամաբ սկսված հիստերիկ հակաքարոզչությամբ մոռացության մատնվեց «Ազգ-Բանակ» գաղափարը՝ որպես հասարակության զարգացման հավաքական ու սոցիալական մոդել: Ի՞նչ ունենք այսօր դրա փոխարեն: Ընդամենը մեկ բան, մշտական տեղակայման վայրերում, համեմատաբար թանկ գնով ավելի գեղեցիկ կերակրվող ստորաբաժանումներ: Լա՞վ է դա, բնականաբար լա՛վ է: Բավարա՞ր է, իհարկե ո՛չ: Ռազմական մասնագետները կասեն, որ պաշտպանական ու անվտանգային հարցերում դա չնչին, նույնիսկ աննշան թեմա է:

Ունի՞ արդյոք գործող քաղաքական իշխանությունն ազգային անվտանգության բարձրացման ռազմավարական և մարտավարական նոր գաղափարներ: Ցավոք չունի, դատարկություն է, ունայնություն-ունայնության: Ընդհակառակը, արտաքին քաղաքական դիլետանտության պատճառով այսօր էական վնասներ են կրում նաև ռազմաքաղաքական համագործակցության ոլորտները: Անցավ երկու տարի, և այդպես էլ չպարզվեց, թե ովքե՞ր են թալանել, բանակը, կամ արդյոք այն թալանվե՞լ է թե ո՛չ: Եթե Փաշինյանը ճիշտ էր, ապա ինչո՞ւ առ այսօր չկա ապացուցված իրավական գործընթաց, եթե դա սուտ էր, ապա կարո՞ղ ենք արդեն ասել, որ բանակն և զինվորականները ենթարկվել են հանիրավի զրպարտանքների:

Ադրբեջանի դեմ կանգնած հայկական բանակը, ամեն պահ պատրաստ է ետ մղելու հակառակորդի զինված դիվերսիոն ներթափանցումները: Հայկական բանակի օպերատիվ ստորաբաժանումները օր ու գիշեր, տարբեր հաճախականությամբ արձանագրում են ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր՝ ընդհուպ մինչև խոշոր տրամաչափի տեխնիկոյով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ռազմական ճանապարհով վերականգնելու է իր գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը: Վերջերս նույնիսկ պարզվեց, որ հայկական տարածքների վրա թուրք-ադրբեջանական տանդեմը ստեղծում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի (Էրիվանի) վտարանդի կառավարություն:

Այսքանից հետո Հայկական Բանակի զինծառայողները միացնում են հեռուստացույցը և լսում, որ իրենց պատերազմական ժամանակի գերագույն գլխավոր հրամանատարը այդ նույն Ադրբեջանին անվանում է ոչ ավե՛լ, ոչ պակաս՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ