27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հերիք էստեղ շմայսություն անես». ԱԺ-ում կրկին քաշքշուկ սկսվեց, Արարատ Միրզոյանն ընդմիջում հայտարարեց

Շատ ափսոսում եմ այն մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնամ ձեզ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ ծխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին:

Նա դիմելով Թունյանին, շարունակեց. «Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձեւի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, սա էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվե՞լ: Մեծ մարդ ես: Որ ամբիոնից ասում ես սրիկա, ես չեմ ասում, որ ինձ վրա եմ վերցնում, բայց դա լարվածություն է առաջացնում: Մի արեք տենց բաներ»,-ասաց Մարուքյանը:

Հենց դրանից հետո էլ տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց գբղավել, Մարուքյանն իջավ եւ ծեծկռտուք սկսվեց: Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա: Այդ ընթացքում Մարուքյանին հարվածներ հասցրին նաեւ «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ