27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե փետրվարին 40 000 դրամից ավելի գազ եք վառել, 25 000-ից ավելի՝ հոսանք, դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է․ Փաշինյանը՝ Իգիթյանին

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում հայտարարեց, որ կոմունալ վարձավճարների աջակցություն չի ստացել, այլապես՝ արդեն վերադարձրած կլիներ: Այսպիսով նա անդրադառնալով ավելի վաղ խորհրդարանում Փաշինյանի հորդորին, որ պատգամավորների մեծ մասն էլ հանդիսանում են ծրագրի շահառու և, եթե չունեն օգության կարիք, կարող են դրանք հետ վերադարձնել։

«Պարոն Իգիթյան, եթե դուք չեք ստացել, էդ նշանակում ա, որ դուք փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ եք վառել, 25 հազար դրամից ավելի՝ հոսանք։ Դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում, դրա համար էլ աջակցություն չեք ստացել», – կատակեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, եթե անգամ գումարը դեռ չի սուբսիդավորվել, ապա այսօր օրվա ընթացքում կլինի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ